Ում օգտին է քվեարկել Հենրիխ Մխիթարյանը

- in Հասարակություն

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընտրեց 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստին, ինչից հետո հայտնի դարձավ, թե ազգային թիմերի ավագները և գլխավոր մարզիչներն ում օգտին են քվեարկել:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր լավագույն ֆուտբոլիստների եռյակում ընդգրկել է Անտուան Գրիզմանին, Լուկա Մոդրիչին և Էդեն Ազարին: Իսկ լավագույն մարզիչներից հայ մասնագետը քվեարկել է Դիդյե Դեշամի, Խոսեպ Գվարդիոլայի և Զինեդին Զիդանի օգտին:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներին ընտրել է հետևյալ հերթականությամբ` Լուկա Մոդրիչ, Կիլիան Մբապե, Կրիշտիանու Ռոնալդու: Իսկ մարզիչներին` Դիդյե Դեշամ, Զլատկո Դալիչ, Զինեդին Զիդան:

Նախօրեին կայացած ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ լավագույն մարզիչ` Ֆրանսիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Spread the love