Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

- in Հասարակություն
Democracy

Պերուի Յունգար քաղաքի քաղաքապետի պաշտոնին հավակնում է Հիտլեր Ալբա Սանչես անունով քաղաքական գործիչը: Դա առաջացրել է իր հայրենակից Լենին Վլադիմիր Ռոդրիգես Վալվերդեի վրդովմունքը՝ գրում է ria.ru-ն հղում կատարելով պերուական RPP ռադիոյին։

Ռոդրիգես Վալվերդեն դիմել է ընտրական մարմիններին՝ պահանջելով չգրանցել Հիտլերի թեկնածությունը:

Քաղաքական գործիչը հայտնել է, որ չգիտի Լենին անունով այդ մարդու գոյության մասին, և կարծում է, որ նրան օգտագործում են իր հակառակորդները, որոնք պաշտպանում են այլ թեկնածուի շահերը:

Հիտլեր Ալբա Սանչեսը ներկայացնում է աջակողմյան «Մենք ենք Պերուն» կուսակցությունը: 2011-2014 թթ․ նա արդեն զբաղեցրել է Յունգարի քաղաքապետի պաշտոնը կենտրոնամետ «Պերուի հնարավորությունները» կուսակցությունից:

«Ես լավ Հիտլեր եմ»,- ասել է նա:

Թեկնածուն խոստովանել է, որ իր անվան պատճառով բազմիցս խտրական վերաբերմունքի է բախվել և որոշել է անգամ փոխել իր անունը, սակայն հետո հետ է կանգնել նման որոշումից՝ հորը չնեղացնելու համար:

«Հայրս չի իմացել Հիտլերի պատմության մասին, այդպես է անվանակոչել, քանի որ անունս էկզոտիկ հնչեղություն ունի»,- ասել է քաղաքական գործիչը:

Spread the love