Ռուսաստանը և Թուրքիան բուֆերային գոտի են ստեղծում Իդլիբի շուրջը. հարձակում չի լինի

- in Միջազգային
Erdoghan Putin

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել են բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի Իդլիբի նահանգի շուրջը, ինչը նշանակում է Իդլիբի վրա Բաշար Ասադի զորքերի հարձակման առնվազն հետաձգում, ինչի դեմ հանդես են գալիս Թուրքիան եւ Արեւմուտքը, տեղեկացնում է BBC-ն:

Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 18-ին Սոչիում կայացած բանակցություններից հետո հայտարարել են Իդլիբի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման մտադրության մասին: Դա արվելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը:

Ռուսաստանի նախագահը, պատմելով Էրդողանի հետ ձեռք բերված համաձայնության մասին, պարզաբանել է, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը նախատեսված է այդ գոտուց ընդդիմադիր խմբավորումների ամբողջ ծանր սպառազինության դուրսբերումը: Այդ գոտին պարեկելու են թուրք զինվորականներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ առաջիկա ժամերին բուֆերային գոտու վերաբերյալ որոշումը կհամաձայնեցվի նախագահ Բաշար Ասադի հետ:

Ռուսաստանն Աստանայի գործընթացի իր գործընկերների՝ Թուրքիայի և Իրանի հետ մտադիր է հետագայում ևս բանակցությունների միջոցով լուծումներ փնտրել սիրիական Իդլիբի համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Սոչիում պայմանավորվել են հոկտեմբերի 15-ին Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծել զինված ընդդիմության և կառավարական զորքերի շփման գծի երկայնքով:

Իսկ երկու երկրի պաշտպանության նախարարները հուշագիր են ստորագրել Իդլիբի գործող դեէսկալացիոն գոտում իրավիճակի կայունացման մասին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Նեբեզնյան հայտարարել է, որ Ռուսաստանը մյուս երաշխավոր երկրների հետ միասին ջանքեր է գործադրել և կգործադրի, որպեսզի իրավիճակն Իդլիբի շուրջ կարգավորվի բանակցային եղանակով:

Spread the love