Ռուսաստանում առաջարկում են հանցագործություն համարել ամուսնու հեռախոսը ստուգելը

- in Հասարակություն
Bjjayin

Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Վլադիմիր Պետրովն առաջարկել է ամուսնու հեռախոսը ստուգելու համար քրեական պատասխանատվություն սահմանել, հաղորդում է «Հինգերորդ ալիք»-ը:

Պատգամավորի կարծիքով`պետությունը պետք է կարգավորի ամուսինների՝ միմյանց գաջեթների, այդ թվում`հեռախոսների նկատմամբ հասանելիության հարցը: Ամուսիններից մեկի սմարթֆոնը բացելը պետք է քրեական հոդվածով պատասխանատվություն ենթադրի՝ անձնական կյանք միջամտության համար:

Պետրովի օրինագիծը կքննարկի Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովը:

Spread the love