Ռուսաստանում ուզում են՝ ինչպես Հայաստանում

Russia

Ռուսաստանում տեղի է ունեցել նահանգապետերի ընտրության երկրորդ փուլը, որոնք արդեն նշանավորվել են տարօրինակ միտումներով: Նախ, առաջին փուլից հետո հարկ եղավ չեղարկել արդյունքները Պրիմորյեում:

Երկրորդ տուրում հետաձգվել են Խակասիայի ընտրությունները, որովհետեւ գործող նահանգապետը հանել է թեկնածությունը, իսկ Խաբարովսկում և Վլադիմիրում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուն հաղթել է գործող նահանգապետին:

Ռուսաստանում ընտրությունների բազմամյա մեխանիզմը լուրջ խափանում է տվել: Վերլուծաբանները դեռ չեն կարողանում գտնել պատճառները. կամ գործող ռեժիմը զզվեցրել է բոլորին, կամ էլ դեր է խաղացել կենսաթոշակային բարեփոխումը, որը խիստ բարկացրել է ռուսաստանցիներին:

Կա եւս մեկ լատենտ պատճառ՝ Հայաստանը: Մի քանի ամիս առաջ Հայաստանում խաղաղ հեղափոխություն է իրականացվել, որը վերածվել է նախկին իշխանության եւ կոռուպցիայի դեմ կոշտ պայքարի: Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունն ուշադիր հետեւել է Հայաստանի իրադարձություններին, որտեղ ժողովուրդը կարողացել է փոխել վարչակարգը, իսկ վերջինս ուժ չի կիրառել ժողովրդի դեմ:

Օրերս Ռուսաստանում ներկայացվել է ժողովրդական հուզումների դեմ նոր համակարգը՝ «Ստենա»: Այն հատուկ մեքենա է՝ նախատեսված գերձայնային ազդանշանով հանրահավաքները ցրելու համար:

Սակայն ինչպե՞ս կիրառել «Ստենան» ընտրություններին, եթե մարդիկ քվեարկում են իշխանության դեմ: Միգուցե ընտրությունները չեղյա՞լ անեն:

Ռուսաստանում վատ է այն, որ մարդիկ այլընտրանք չունեն: Եթե թեկնածուն Միասնական Ռուսաստանից չէ, ապա կոմունիստ է կամ լիբերալ-դեմոկրատ: Բայց այստեղ հայերն արդեն մեղավոր չեն:

Spread the love
  • 17
    Shares