Սեպտեմբերի 21-ի միջոցառումների բյուջեն չի գերազանցել 100 մլն դրամի շեմը, կլինի նաև «սելֆիի ժամ»

Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակում անցկացվելու է«Սելֆի ժամ» միջոցառումը։

Ինչպես սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում  քաղաքացիները հնարավորություն կունենան լուսանկարվել ճանաչված գործիչների հետ։

«Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ծրագիրը բավականին հագեցած է լինելու և ապակենտրոնացված։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում լինելու են համերգներ, բեմականացումներ։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներում հնչելու է տարբեր ոճի երաժշտություն՝ ռոք, փոփ, ջազ և այլն»,- ասաց նախարարը։

Միջոցառումներին մասնակցելու են խմբեր մարզերից, լինելու են հյուրեր Արցախից։

Spread the love
  • 9
    Shares