Վարչապետի հրաժարականը՝ ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ. Ի՞նչ է մտադիր անել Փաշինյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որովհետև հասկանում է, որ գարնանը իր և իր ղեկավարած շարժման վարկանիշը զգալի անկում է ապրելու: Ձմռան դժվարությունները էապես նվազեցնելու են նոր իշխանության կողմնակիցների բանակը:

Փաշինյանը հասկանում է, որ իրեն չի հաջողվելու սահմանադրական փոփոխություններ իրականացնել, այս խորհրդարանը չի քվեարկի այդ փոփոխությունների օգտին: Խորհրդարանը լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է իր հրաժարականը: Իսկ որպեսզի ՀՀԿ-ական մեծամասնությունը չկարողանա դավադրաբար վարչապետի այլ թեկնածու առաջադրել և անցկացնել, Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը՝ թույլ չտալով, որ առնվազն երկու շաբաթ խորհրդարանը նիստ գումարի:

Նիկոլ Փաշինյանը այս ծրագիրը կիրականացներ հենց այսօրվանից, եթե չխանգարեր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը

Spread the love
  • 19
    Shares