Վեճերի բացակայության դեպքում ամուսնալուծության գործերը դատարան չեն մտնի

- in Սոցիալական
dat

Ամուսնալուծվել ցանկացող ամուսիններին ՀՀ կառավարությունն առաջարկում է դա անել առանց դատական համակարգի միջամտության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում այսպիսի առաջարկով հանդես եկավ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

«Դատավորը պարտավորված է մեկ ամսվա ընթացքում կազմակերպել ամուսնալուծությունը: Դատարանն այստեղ արդարադատություն չի իրականացնում ու միաժամանակ ծանրաբեռնվում է: Առաջարկում ենք, որպեսզի ամուսինները դատարանով ամուսնալուծվեն միայն այն դեպքերում, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման և պաշտպանության անհրաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաև Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ:

Ինչ վերաբերում է փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծությանը` ապա այդ դեպքերում նախատեսվում են արտադատական որոշակի ընթացակարգերի միջոցով վեճերի լուծման ընթացակարգեր, օրինակ` ՔԿԱԳ մարմիններ և նոտար»,- նշեց փոխնախարարը: Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ այսպիսով դատարանները կազատվեն տարեկան միջին հաշվով 400 գործից:

Please follow and like us:
18642