Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ

- in Տեսանյութեր

ԱԱԾ-ում հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

»Մարգարյանը ունի վկայի կարգավիճակ: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավելու են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երևան» հիմնադրամից:

Արթուր Վանեցյանն ասաց, որ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումը աշխատանքներ է տանում այդ գումարները պետական բյուջե վերադարձնելու համար:

Spread the love