Տարվա լավագույն ֆուտբոլիստներն ըստ ՖԻՖԱ-ի

futbol

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել խորվաթ Լուկա Մոդրիչը:

Պուշկաշի անվան մրցանակին՝ տարվա լավագույն գոլի հեղինակ դարձավ «Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահը:

Տարվա լավագույն տղամարդկանց մարզիչ ճանաչվեց Ֆրանսիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ, աշխարհի չեմպիոն Դիդիե Դեշամը: Կանանց ֆուտբոլում լավագույնը Ռեյնալդ Պետրոսն է:

2018 թվականի լավագույն դարպասապահ դարձավ Բելգիայի ազգային թիմից Տիբու Կուրտուան:

Լավագույն երկրպագուները, ըստ ՖԻՖԱ-ի, Պերուի ազգային թիմի երկրպագուներն են, ովքեր 30 տարվա դադարից հետո եկել էին Ռուսաստան՝ աշխարրհի առաջնությանը:

«Արդար խաղի» մրցանակին արժանացավ Լենարթ Տայը, ով Նիդեռլանդների առաջնության խաղը բաց է թողել լեյկեմիայով հիվանդի համարարյան դոնոր դառնալու պատճառով:

ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականն ընդգրկում է հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դե Խեա, Դանի Ալվես, Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Մարսելո, Լուկա Մոդրիչ, Կանտե, Էդեն Ազար, Լիոնել Մեսսի, Մբապե, Ռոնալդու:

Ֆուտբոլիստուհիների պայքարոմ «The Best» մրցանակը ստացավ բրազիլուհի Մարտան:

Spread the love
  • 28
    Shares