Տեսահարցազրույց. Անդրիաս Ղուկասյան. Կոռուպցիոն սխեմաների իրական բացահայտումներ են պետք …

Andreas Ghukasyan

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու, հետևաբար՝ Երևանի քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանի մայրաքաղաքում:

Առաջադրվել են 12 քաղաքական միավորումներ՝ դաշինքների և առանձին կուսակցությունների տեսքով: Քարոզարշավի ավարտին, իմա՝ նախընտրական խոստումներին, մնացել է 3 աշխատանքային օր: Ինչպե՞ս են քարոզարշավ իրականացնում նրանք, որքանո՞վ քաղաքակիրթ, ընդհանրապես այսօրվա քաղաքական ներկապնակում ինչո՞ւ որոշեցին առաջադրվել, իմա՝ ուղղակի իրենց հնարավորություններն են փորձում խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, թե՝ լուրջ անհանգստությամբ ու մտահոգությամբ են վերաբերվում մայրաքաղաքի խնդիրներին:

Ահա այս թեմաների շուրջ ՄԻՏՔ.am լրատվական – վերլուծական կայքը այս 5 օրերին սկսել է տեսահարցազրույցների շարք, որի երրորդ օրվա հյուրերից մեկը քվեաթերթիկում 2-րդը՝ «Երևանի հանրություն» նախընտրական դաշինքի շտաբի պետ, մինչև վերջերս քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանն է:

Spread the love
  • 35
    Shares