Տեսանյութ. Պարույր Սանթրոսյան. Բաներ կան, որոնք ցանկալի էր, որ չլիներ …

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու, հետևաբար՝ Երևանի քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանի մայրաքաղաքում:

Առաջադրվել են 12 քաղաքական միավորումներ՝ դաշինքների և առանձին կուսակցությունների տեսքով: Քարոզարշավի ավարտին, իմա՝ նախընտրական խոստումներին, մնացել է 4 աշխատանքային օր: Ինչպե՞ս են քարոզարշավ իրականացնում նրանք, որքանո՞վ քաղաքակիրթ, ընդհանրապես այսօրվա քաղաքական ներկապնակում ինչո՞ւ որոշեցին առաջադրվել, իմա՝ ուղղակի իրենց հնարավորություններն են փորձում խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, թե՝ լուրջ անհանգստությամբ ու մտահոգությամբ են վերաբերվում մայրաքաղաքի խնդիրներին:

Ահա այս թեմաների շուրջ ՄԻՏՔ.am լրատվական – վերլուծական կայքը այս 5 օրերին սկսել է տեսահարցազրույցների շարք, որի չորրորդ օրվա հյուրերից մեկը ՀՅԴ ընտրացուցակում 9-րդ հորիզոնականը զբաղեցնող, թիվ 1 տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանն է:

Spread the love
  • 64
    Shares