Փսլնքոտը Ռուսաստանի նախագահ լինել չի կարող

- in Միջազգային
Putin

Փսլնքոտը Ռուսաստանի նախագահ լինել չի կարող, ասել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը Բոտլիխում աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է տեղի բնակիչների քաջությունն ու բարությունը։ «Այսպիսի մարդկանց, այսպիսի հիասքանչ, գեղեցիկ ու բարի կանանց, այսպիսի քաջ ու խիստ տղամարդկանց դեպքում Ռուսաստանում չի կարող մի որևէ փսլնքոտ պետության ղեկավար ունենալ, դա ինքնին հասկանալի է, դա այլ կերպ հնարավոր չէ»,- ասել է Պուտինը՝ ավելացնելով, որ նախագահին ուժ և քաջություն տալիս է ժողովուրդը։

Հինգշաբթի Բոտլիխում Պուտինը հանդիպել է աշխարհազորայինների հետ, որոնք մասնակցել են ահաբեկիչների դեմ մարտական գործողություններին 1999 թ.-ի օգոստոս-սեպտեմբերին։ Նա նաև նրանց հետ մի բաժակ օղի է խմել, ինչը խոստացել էր անել 20 տարի առաջ՝ գրոհայինների դեմ հաղթանակից հետո։

Շամիլ Բասաևի և Խաթաբի հրամանատարությամբ գործող գրոհայինները ներխուժել էին Դաղստանի Բոտլիխի և Նովոլակի շրջանների տարածք 1999 թ.-ի օգոստոս-սեպտեմբերին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...