Facebook-ը ծանոթության ծառայություն է թողարկել

facebook mobile

Facebook-ը պաշտոնապես թողարկել է ծանոթությունների նոր ծառայություն, որի մասին առաջին անգամ պատմել էր մայիսին՝ F8 գիտաժողովի ժամանակ։

Դեռևս ծառայությունը միայն Կոլումբիայում է աշխատում,– գրում է TechCrunch–ը։

Facebook-ի տվյալներով օգտատերերի թիվը 2,2 միլիարդ մարդ է կազմում, որոնցից 200 միլիոնը իրենց էջում նշել են, որ միայնակ են։ Facebook Dating-ը առանձին հավելված չէ, այլ ծառայություն է սոցցանցի ներսում։

Օգտատերերը կարող են հիմնականից առանձին պրոֆիլ բացել և նշել տվյալները՝ աշխատանքի վայր, կրթություն, սեռ, սեռական կողմնորոշում, կրոնի նկատմամբ վերաբերմունք, երեխաների առկայություն և այլն։ Չի կարելի փոփոխել միայն տարիքը, անունն ու բնակավայրը. սյս տեղեկությունները ներմուծվելու են հիմնական պրոֆիլից։

Spread the love
  • 12
    Shares