ԱԱԾ և ՀՔԾ պետին գաղտնալսելու գործով պատվիրատուն պարզվել է

- in Պաշտոնական

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներիս ասաց, որ իրեն և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու գործով պատվիրատուն մեկն է:

Լրագրողների հարցին ի պատասխան նա նշեց, որ պատվիրատուն հասարակության շրջանում լայն ճանաչում ունի: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն առնչություն ունի՞ դրա հետ, նա պատասխանեց՝ առանց մեկնաբանության: «Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը, փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ-շատ բարդ է, որը, ցավոք սրտի, այս փուլում չի լինում: Դրանք օպրերատիվ տվյալներ են: ԱԱԾ ողջ համակարգը շատ ծանր է տանում իրենց տնօրենին գաղտնալսելու փաստը»,- ասաց նա: Գաղտնալսման հիմնական շարժառիթը, նրա խոսքով, եղել է այն, որպեսզի ինքը հրաժարական ներկայացներ, թուլացնեին համակարգը:

Վանեցյանը պնդեց, որ չի խոսել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի հետ, ինչպես գաղտնալսված զրույցում է ներկայացվել: «Ես ասել եմ՝ Հրաչ, դատավորը Վաչե Մարգարյան է: Հրաչ ասում են Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին: Ես այնտեղ Սասուն Խաչատրյանին հարցնում եմ՝ Հրաչը ի՞նչ ա ասում: Ասում ա՝ Հրաչն ասում ա՝ հիմնավոր ա: Ասում եմ՝ դե ուրեմն, ուզի-չուզի պետք ա տա: Ես ձեզ էլի եմ կրկնում, չեմ վախենում, չեմ թաքցնում, ես դատավորի հետ չեմ խոսել: Ես իմ հեռախոսը տվել եմ քննություն իրականացնող մարմին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրեք»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենն ասաց, որ որոշել էր լրագրողների հետ չշփվել, բայց փոշմանել է, որոշել է արդեն շփվել: նա նշեց, որ երբ չի շփվում լրագրղների հետ, ինչ ուզում գրում են: Նա նշեց, որ այսօր ֆեյքերի խմբեր կան, որոնք հստակ աշխատավարձեր են ստանում՝ իրեն ու ԱԱԾ-ին վարկաբեկելու համար:

Spread the love
  • 20
    Shares