«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշել է արտահերթ ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցել

- in Ընտրություններ

«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։

Ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ ներկայացուցիչներ։ Այն կներկայացվի նախընտրական արշավի սկզբում:

«Ալյանսը» միշտ պայքարել է ՀՀԿ֊ական մենիշխանության դեմ, եղել է առանց շեղումների ընդդիմադիր, հիմա սատարում է հեղափոխական իշխանությանը և, ըստ օրենքի պահանջի, ձևավորելու է այն չորս խմբակցություններից մեկը, որը, ներդնելով ինտելեկտ ու փորձառություն, միասնաբար աշխատելու է Հայրենիքի զարգացման համար։

Spread the love
  • 22
    Shares