Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի

- in Ընտրություններ

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա․

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա: Այսպես, թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից տարածվում է քվեաթերթիկի ձևական օրինակ, որտեղ շատ թեկնածուների՝ այդ թվում նաև իմ համարը սխալ է նշված:

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

իմ համարը քվեաթերթիկում 3-ն է, և մենք հաղթելու ենք»:

Spread the love
  • 31
    Shares