Աննախադեպ բան է, երբ երկրի ղեկավարի պաշտպանած թեկնածուն չի հաղթում

- in Ընտրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: Նա շնորհավորել է հաղթած բոլոր քաղաքապետերին ու գյուղապետերին:

Անդրադառնալով Կապանում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններին, որտեղ ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանը չի հաղթել, Փաշինյանն ասել է, որ աննախադեպ բան է, երբ երկրի ղեկավարի պաշտպանած թեկնածուն չի հաղթում:

Փաշինյանը նշել է, որ իշխանությունը փորձ չի արել անգամ քաղաքացիների ընտրության դեմ: «Մենք սրա համար ենք հեղափոխություն արել և այս հեղափոխությունը հաղթել է», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Please follow and like us:
18642