Արթուր Վանեցյանը կրկին կշփվի լրագրողներիս հետ, մի շարք մանրամասներ

- in Հասարակություն

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը իր քավորն է ու նախարարի պաշտոնում նշանակվել է իր միջամտությամբ:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ Ֆելիքս Ցոլակյանը իր քավորը չէ, իսկ այդպիսի լուրերն ապատեղեկատվություն են: «Ֆելիքս Ցոլակյանն ազգային անվտանգության ծառայության համակարգի հին աշխատողներից է եղել: Երբ ես աշխատանքի եմ ընդունվել ազգային անվտանգության ծառայությունում, նա արդեն համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից էր: Ես նրան հարգում եմ որպես մարդ, զինվորական, պետական գործիչ, բայց նա իմ քավորը չէ: Սա բոլորին հայտնի փաստ է, ուղղակի վերջին շրջանում շատ մոդայիկ է դարձել ցանկացած հոդվածի մեջ իմ ազգանունը գրելը ու սենսացիա դարձնելը»,-  ասաց նա:

Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև մամուլում տարածված լուրերին, թե  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը իր կնոջ քրոջ ամուսինն է: Նա հաստատեց այդ փաստը՝ ընդգծելով, որ այն ժամանակ, երբ Գարեգին Բաղրամյանը դարձել է իր կնոջ քրոջ ամուսինը, նա եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սովորական աշխատակից: Արթուր Վանեցյանն այս դեպքում էլ հերքեց իր կապը՝ Գարեգին Բաղրամյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակման հետ: «Ես նման լիազորություններ չունեմ, որ որևէ մեկին առաջարկեմ այս կամ այն պաշտոնում նշանակելու համար: Ես միայն ազգային անվտանգության ծառայության համակարգում կարող եմ որևէ անձի որևէ պաշտոնում նշանակել, իսկ երկրի ղեկավարությանն անհրաժեշտության դեպքում  կարող եմ տեղեկություններ տրամադրել այս կամ այն անձի վերաբերյալ»,- մանրամասնեց Վանեցյանը:

Մամուլում լուրեր են տարածվել, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քավորն է, իսկ էներգետիկայի նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը՝ կնոջ քրոջ ամուսինը՝ այդկերպ նախարարի պաշտոնում նրանց նշանակումը կապելով Արթուր Վանեցյանի հետ:

Իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ թե փաստերով, այլ էմոցիոնալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա հայտնեց, որ առաջիկայում ԱԱԾ–ն կհրապարակի տեսանյութ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի ու «Կոնգրես» հյուրանոցի կապի մասին. «Առաջիկայում դրա հետ կապված էլ կլինի արդեն ավանդական դարձած ԱԱԾ տեսանյութերից»։

Մենք չենք փորձում երբեւիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որ մեզ տան մեզ համար կամ հանրության համար ցանկալի տեղեկություն։ Այս մասին  ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝  անդրադառնալով  Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքը Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չունեն։

Ուժային կառույցները միշտ էլ «արտակարգ ռեժիմով» են աշխատում։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱԱԾ–ն արտակարգ ռեժիմո՞վ է աշխատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո. «Մենք  մեր պարտականությունները կատարում ենք օրենքի շրջանակում, եւ կատարելու ենք շատ բարեխիղճ եւ շատ լավ»։

Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիման վրա։ Այս մասին այսօր հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Spread the love