Արմեն Գևորգյանը՝ «Տոյոտա Երևան»-ի 30%-ի բաժնետեր. Որտեղի՞ց նրան այդքան ունեցվածք

- in Մամուլ
Armen Gevorgyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը փորձել է տարբեր սխեմաներով թաքցնել իր ունեցվածքի ծագման սկզբնաղբյուրը, սակայն մեր իրականության մեջ ոչինչ գաղտնի հնարավոր չի պահել:

Արմեն Գևորգյանը «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոսի բաժնետեր է եղել: Երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ստեղծվում էր ընկերությունը, Գևորգյանը այն ձևակերպել է հոր անունով: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում թերևս հնարավորինս քիչ հարկ վճարելու համար ընկերությունը տեղափոխել է օֆշորային Պանամա, որտեղ 30-տոկոսանոց մասնաբաժինը գրանցել է ազգականի անունով: Երբ բացահայտվեց Պանամայի օֆշորային պատմությունը, այդ թվում և՝ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի բազմամիլիարդանոց կարողությունը, կազմակերպությունը վերադարձել է Հայաստան, և Արմեն Գևորգյանը իր մասնաբաժինը գրանցել է մորաքրոջ անունով: Ավելի ուշ որոշել է ընդհանրապես ազատվել այդ ակտիվից՝ ամենայն հավանականությամբ, այն փոխանցելով Սամվել Մայրապետյանին:

Եվ հիմա հարց է առաջանում՝ որտեղի՞ց Արեմեն Գևորգյանին նման ունեցվածք, և որտեղի՞ց այն միջոցները, որը նա ներդրել է ընկերության հիմնադրման համար: Արմեն Գևորգյանը հաստատ այդ հարցին որևէ տրամաբանական պատասխան չի կարող հորինել»:

Spread the love