Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել «Թոխմախի Մհերի» տանը. ժամանել են մեծ թվով հրջեջներ

- in Սոցիալական
Mher Sedrakyan

Երեկ ՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 231/53 տանը հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ արագ արձագանքման խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջները կարճ ժաանակում նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ տունը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թոխմախի Մհեր մականվամբ Մհեր Սեդրակյանին:

Spread the love
  • 25
    Shares