Բլոկչեյնների, Գագիկ Ծառուկյանի ու քաղաքական հարցերի մասին

- in Տնտեսական
Gagik Carukyan

Այսօր Առինջ մոլի հարևանությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիսավորապես բացեցին բլոկչեյն ժամանակակից տեխնոլոգիաներով զբաղվող Մայնինգ ֆերմայի տարածքը, որտեղ 3000 բլոկչեյններ էին տեղադրված ու գործում, մոտ ժամանակներս խոստացվում է այն հասցնել 120,000-ի:

Այն իրականություն է դարձել ավստրիական հայտնի Օմնիա Թեք ընկերության հետ Մուլտի Գրուպի համագործակցության արդյունքում:

Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը

Նա պատասխանում էր հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրեց միայն «Ծառուկյան» խմբակցության հետ, իսկ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի բանավոր խոսքին հավատաց, որ իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրելու:

Գագիկ Ծառուկյանն գնահատական չտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կուսակցություն ստեղծելու որոշմանը. «Ամեն մարդ ինքն իր տերն է, հիմնական որոշողը ժողովուրդն է, ես նորից եմ ասում՝ ես գործ չեմ ունեցել եւ չունեմ։ Ես գործ ունեմ «Բարգավաճի» հետ, կարող եք հատ–հատ ցուցակներն էլ նայել։ Իմ ուզածն է, որ ժողովրդի համար լավ բան անեմ, մարդն այդքան անաղուհաց չի կարող լինել, լրագրողներին նկատի ունեմ»։

Գագիկ Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է։ Այսօր այսպես արտահայտվեց Նիկոլ Փաշինյանը արձագանքելով հարցին, որ վերաբերում էր Ծառուկյանի հայտարարությանը, թե ինքը բիզնեսով չի զբաղվում, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. «Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ես նաեւ հայտնել եմ, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չկան»։

Please follow and like us:
18642