Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է ՀՀԿ 56 անդամատոմս

- in Կրթություն
HHK

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսխորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է Հանրապետական կուսակցության 56 անդամատոմս:

«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ, քաղաքացիական ակտիվիստ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանող Միքայել Նազարյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց, որ անդամատոմսերից 51-ը պատկանել են ԵՊԼՀ ներկա և նախկին ուսանողների, իսկ 5-ը մարդիկ են ում անձը չի ճանաչվել:

Քանի որ ուսանողական խորհրդի նախկին անդամները հրաժարվել են բանալի տրամադրել, բուհի ղեկավարության հրահանգով հանձնաժողով է կազմվել ու չհրկիզվող պահարանը բացել են «էլեկտրական կտրիչով»:

Միքայել Նազարյանի համոզմամբ ուսանողների մի մասը չգիտի այդ անդամատոմսերի մասին․-«Տոմսերից մեկի տիրոջ հետ եմ զրուցել, ով զարմացավ՝ իմանալով, որ ինքը Հանրապետական կուսակցության անդամ է և ասաց՝ միգուցե ինչ-որ զեղչի պատճառով կամ զեղչի հիմնավորմամբ ստորագրել է նմանատիպ փաստաթղթի տակ, բայց ինքը չի հիշում: Բայց ես տեսել եմ իր կուսակցական տոմսը»:

Բուհի ղեկավարությունը նախկին ուսանողական խորհրդի ղեկավարությանը հրավիրել է բացատրություն տալու:

Spread the love
  • 18
    Shares