Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարները նշանակվեցին

- in Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»,- ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,- ասված է հրամանագրում:

Spread the love
  • 13
    Shares