Դաժան սպանություն՝ Սպիտակում․ որդին տնակում հայտնաբերել է հոր դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վերքերով

- in Իրավունք
Danakaharutyun

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղի, թիվ 30 տնակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ կայքի՝ ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել են 78-ամյա Սերյոժա Պողոսյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ պարանոցի, կրծքավանդակի շրջանում բազմաթիվ ծակած-կտրած վերքեր կան։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Սպանվածին հայտնաբերել է որդին՝ 26-ամյա Տիգրան Պողոսյանը։

Spread the love
  • 12
    Shares