Դանիայում առաջարկել են բանտ նստեցնել ռուսամետ դիրքորոշման համար

- in Հասարակություն
em

Դանիայի խորհրդարանի կայքում օրենսդրական նախագիծ է հրապարակվել, որով առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել ռուսամետ դիրքորոշման համար։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով դանիական ԶԼՄ-ներին։

Օրենքը խախտելու համար առավելագույն պատիժը ենթադրում է 12 տարի ազատազրկում։

Թերթը մեջբերում է օրինակներ, որոնց դեպքում հնարավոր է նման պատիժ հետևի․ դրանք են՝ հասարակական բանավեճերին միջամտելը, ինչպես նաև որոշումների ընդունման գործընթացի վրա ազդելու փորձերը։

Պատիժը կտրվի նաև այն դեպքում, եթե դանիացիները ԶԼՄ-ներում հայտարարեն, որ հակառուսական պատժամիջոցները վնասում են թագավորությանը, ինչպես նաև աջակցեն «Հյուսիսային հոսք 2» ռուսական գազատարի գործարկմանը։

Spread the love
  • 55
    Shares