Դժգոհություն է հասունանում. Ոստիկանները չեն ցանկանում սահման մեկնել

- in Մամուլ
vostikan

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում։ Հին Հայաստանում փափուկ պայմաններում աշխատած ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավիճակին՝ սահման մեկնելու և այնտեղ ծառայություն իրականացնելու նորույթին։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ոստիկանության ներքին զորքերի ծառայողները 15 օրով մեկնում են սահման՝ այնտեղ ծառայելու։ Ընդ որում, նրանց ուղարկում են հայ-ադրբեջանական սահմանի բավականին վտանգավոր կետերում ծառայության։

Մենք լուրեր ենք ստանում, որ մի քանի տասնյակ աշխատակիցներ նույնիսկ խզել են պայմանագրերը և հեռացել համակարգից։ Նրանք հրաժարվում են 32 հազար դրամ հավելավճարից, որը ստանում են այդ հերթապահության համար։ Չնայած համակարգից զանգվածային արտահոսքի լուրերը պաշտոնապես չեն հաստատում»:

Spread the love
  • 15
    Shares