Եկեք նորից հանեք ժողովրդին, ճնշում գործադրենք, որ էստեղ խալտուրաներով չկարողանան պահել հին ԸՕ-ը

- in Հասարակություն
Tigran Urikhanyan

«Քանի որ ԱԺ որակյալ աշխատանքը կապված է ԱԺ ձևավորման որակից, այն է՝ ընտրություններից, ես տեսնում եմ կապ: Հնարավորությունը` թողնել հին ընտրական կարգը, հնարավորություն է թողնել հին ռեյգինտային ընտրակարգով Հանրապետականի նախկին փողատերերին ճողոպրել խորհրդարան, իսկ ընդհանուր ցուցակով ապահովել ՀՀԿ մի քանի հոգանոց այն կերպարներին, որոնք իբր կապ չունեն ռեյտինգային համակարգի հետ:

Խոսքն այստեղ փոքր կուսակցությունների կամ անցողիկ շեմի մասին չէ, խոսքը գնում է այն մասին, որ հին ընտրական օրենսգիրքը հնարավորություն է ՀՀԿ ներկայությունը նորից ու մեծ թվով խորհրդարանում ապահովելու համար: Գործադիր իշխանությանը և ՔՊ-ին դիմելով ես կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել: Եկեք նորից հանեք ժողովրդին, ճնշում գործադրենք, որ էստեղ խալտուրաներով չկարողանան պահել հին ընտրական օրենսգիրքը», այսօր ԱԺ-ում իր ելույթում ասել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Տիգրան Ուրիխանյանի խոսքով, նոր օրենսգրքի չընդունման պատճառն այն է, որ գործադիրի առաջ երդում տված ՀՀԿ պատգմավորները չէին եկել, որ քվեարկեն:

Spread the love