Ես եմ ծրագրել Տիտանիկի խորտակումը, Մեդեան ոսկե գեղմը գողացել է իմ խնդրանքով, և ես եմ սպանել Քենեդիին

- in Միջազգային
Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ևս մեկ անգամ արձագանքել է Բադրի Պատարկացիշվիլիի սպանության գործին։ Սահակաշվիլին համապատասխան տեսաուղերձ է հրապարակել Facebook-ում։

Նախկին նախագահը սարկազմով հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին սպանել են իր պատվերով։

«Այսօր Փարցխալաձեի գրասենյակը իմ մասին ինչ-որ բան է ասել, և ես նույնպես ասելիք ունեմ, միայն թե ցանկանում եմ, որ այդ մասին չիմանա ոչ Փարցխալաձեն, ոչ Իվանիշվիլին։ Մի խոսքով, հիշեք՝ Տիտանիկը խորտակվե՞ց․ ես պատրաստվում էի ինքս դա անել, ինձ մոտ ամեն ինչ պատրաստ էր, բայց հետո ասես միտումնավոր, նա բախվեց սառցաբեկորին, և ես չհասցրի։ Հիշո՞ւմ եք Քենեդիի սպանությունը։ Ես էի այն ծրագրել։ Ինչ-որ տեղից դուրս պրծավ այդ Օսվալդը և սպանեց նրան, մինչդեռ ինձ մոտ ամեն ինչ պատրաստ էր։ Իմիջիայլոց, ես հիմա Եվրոպայի մայրաքաղաքում՝ Բրյուսելում եմ, ինձ մոտ է Մեդեայի գողացած ոսկե գեղմը։ Ինձ մոտ է նաև 19 միլիարդը (որ, իբր, «Վրացական երազանքի» վարկածի համաձայն՝ գողացել եմ Վրաստանից), և այստեղ՝ Բրյուսելում, ծրագրում եմ վերացնել Եթովպիայի կայսրին»,- ասել է Սահակաշվիլին։

«Ուզում եմ ասել, որ չորվիլի խաբեբա Իվանիշվիլին, ով խաբել, կողոպտել ու դժբախտացրել է վրաց ժողովրդին, ուզում է, որ մարդիկ մոռանան վերածննդի տարիները, որ ես էի ղեկավարում, ուզում է հիմարություններով մոլորեցնել նրանց և ստիպել մոռանալ, թե քանիսին է ինքը խաբել, քանիսի կյանքն է խորտակել։ Բայց նրա վերջը մոտեցել է։ 28-ին նախագահական ընտրություններն են, որտեղ նա կատարյալ պարտություն կկրի»,- հայտարարել է նա։

Spread the love
  • 8
    Shares