Երևանում տղամարդը ինքնասպան է եղել՝ նետվելով 9-րդ հարկից. քաղաքացու դստերը ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

- in Սոցիալական
diak

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի տանիքից (9-րդ հարկ) քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին (տղամարդ, մոտ 80 տարեկան) ինքնասպան է եղել՝ նետվելով շենքի տանիքից:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացու դստերը՝ Ն. Ա.-ին, ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ճապոնացին պատմել է, թե ինչպես է մայրը փրկել իրեն ինքնասպանությունից՝ իր մանկական նվերի օգնությամբ։ Այս մասին հաղորդել է Sora 24 ալիքը։

Twitter–ի օգտատեր @loveglasslip–ը գրել է, որ ավագ դպրոցում քիչ է մնացել ինքնասպան լինի։ Նա արդեն բարձրացել էր տան տանիքին և պատրաստվում էր հաշիվները մաքրել կյանքի հետ, երբ նրան մայրը կանգնեցրել է։ Նա իր դրամապանակից մի փոքրիկ բացիկ է հանել, որի վրա գրված է եղել. «Այս տոմսը կիրականացնի ցանկացած երազանք» և մեկնել է տղային։

Թղթիկը տղայի ձեռքի աշխատանքն է եղել, որը նա մորն էր նվիրել մանկապարտեզում։ Տեսնելով բացիկը՝ դեռահասը գրկել է մորը և նրանք երկուսով արտասվել են հենց տանիքի վրա։ Դրանից հետո, նրա խոսքերով, ինքնասպանության մասին մտքերն այլևս իրեն չեն այցելել։

Նրա գրառումը դուր է եկել 262 հազար օգտատերերի, դրանով կիսվել է 69 հազար մարդ։ Մեկնաբանություններում օգտատերերը պատմությունը սրտառուչ են անվանել և նկատել են, որ ճապոնացին կարողացել է անհավանական ձևով փրկվել՝ ինքն իր օգնությամբ։

Spread the love
  • 16
    Shares