Զբոսաշրջիկը վանքում պատահմամբ լուսանկարել է գրկախառնված ուրվականներին

- in Մշակույթ
khach xach

60-ամյա Ռոն Բաուերսը Լինքոնշիր կոմսության Ռևեսբի աբբայությունում զբոսանքի ժամանակ վախեցնող պատկեր է լուսանկարել: Լուսանկարում հնամենի սյուների ֆոնին երկու ուրվականներ գրկախառնվում են, հաղորդում է The Sun-ը:

Ռոն Բաուերսն ինժեներ է և միստիկային այնքան էլ հակված չէ, սակայն վստահ է՝ նրա լուսանկարն ապացուցում է, որ հավերժական սեր գոյություն ունի անգամ մահվանից հետո: Տղամարդու կարծիքով՝ իրեն հաջողվել է լուսանկարել երկու սիրահարների ուրվականներին, հնարավոր է՝ Ռոմեոյի և Ջուլիետի:

Տղամարդն ասում է, որ տարօրինակ աղմուկ է լսել և շրջվելով՝ մառախլապատ կերպար է տեսել: Նախ նրան թվացել է, որ դա մեկ մարդ է, սակայն ավել ուշադիր զննելով՝ գրկախառնված զույգի է տեսել:

Ռոն Բաուերսը խոստովանում է, որ լուսանկարը կասկածներ է հարուցում, սակայն երդվում է, որ այն չի մշակել:

Фото: The Sun

Spread the love
  • 19
    Shares