Էներգետիկայի ԲՀԿ-ական նախարարը ոչ մի միջոցառում չի կատարել՝ կապված գազի և էլեկտրաէներգիայի սակագների հետ

- in Սոցիալական

«Էներգետիկայի նախարարությունը, որի նախարարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ է, որևէ միջոցառում չի նախաձեռնել էլեկտրաէներգիայի և գազի սակագների հետ կապված, և դուք կարող էիք այդ բնագավառնելում անել որոշ բաներ, որպեսզի ժողովրդի մոտ իսկապես տրամադրություն փոխվեր»:

Այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հիշեցնելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ ունեցած իր բանավեճը:

Նա նշեց, որ երևի այդ բանավեճի արդյունքում է «Ծառուկյան» խմբակցության կողմից այս նախաձեռնությունը մտահղացվել:

Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ բոլոր նախադրյալները կան իրականացնելու գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեման աշխատանքներ:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու «Գազպրոմ Արմենիա» -ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները, որպեսզի հասկանան գազի և դրանից բխող էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իրենց խմբակցության 28 պատգամավորների ստորագրությամբ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը:

«Վերջին ժամանակում գերարդիական է մնում գազի և դրանից բխող էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածության հարցը:  Մենք կարծում ենք, որ պետք  է ստեղծել այդ ոլորտի ուսումնասիրության առարկա հանդիսացող երկու բնական մենաշնորհներից «Գազպրոմ Արմենիա» -ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները, որպեսզի հասկանանք, որ գազի գործող սակագները հիմնավորված են»,- ասաց Մելքումյանը:

Նա հիշեց՝ նախորդ գումարման ԱԺ-ն մանրամասն քննարկել էր մեկ տարի ժամկետում գազամատակարարման և բաշխման համակարգի խնդիրները: Ստեղծվել էր ժամանակավոր հանձնաժողով, և ԱԺ-ն ընդունել էր հաշվետվություն: Եվ, ցավոք, այս տարիներին ԱԺ ընդունած դրույթների 90 տոկոսից ավելին կյանքի չի կոչվել: Դա վերաբերում է և կորուստների նվազեցմանը և գնումների համակարգին և այլ խնդիրների:

Please follow and like us:
18642