Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, բայց ախորժակ ունի …

- in Միջազգային
Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանի քնելու պահը երևում է համացանցում տեղադրված  հանդիպման տեսագրություններում:

Ռուսական HTB հեռուստաալիքը տեսանյութին կից գրառում է կատարել: «Եթե դուք կարծում եք, որ ձեր աշխատանքը ձանձրալի է՝ նայեք Էրդողանին. նա նորից քնել է: Այս անգամ Մոլդովայի նախագահի հետ հանդիպման ժամանակ»,-գրված է HTB հեռուստաալիքի «Ֆեյսբուք»-ի էջում:

Էրդողանը նախորդ տարի քնել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոլդովայի կազմում գտնվող Գագաուզի ինքնավարությունը թուրք-մոլդովական հարաբերություններում «կապող օղակ» է ավանել:

«Մեր գագաուզցի եղբայրները կարևոր են տարր են երկու երկրների հարաբերություններում: Թուրքիայի 80 մլն բնակիչերը ողջունում են եղբայրներին»,-ասել է նա՝ Գագաուզյան ինքնավարության կենտրոն Կոմրատում ճեպազրույցի ժամանակ:

Էրդողանը նշել է, որ առաջին անգամ է Գագաուզիայում և հավելել, որ Անկարան «տարածաշրջանում նոր նախագծեր կիրականացնի`ի բարօրություն այստեղ բնակվող գագաուզցի թուրքերի»: Նա հավաստել է, որ Թուրքիան կշարունակի ներդրումները Մոլդովայի և Գագաուզյան ինքնավարության ենթակառուցվածքներում:

Spread the love
  • 10
    Shares