Ինչի մասին են զրուցել Սերժ Սարգսյանն ու Ֆրանկոֆոնիայի հյուրերը

- in Մամուլ
serzh-sargsyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնովին մեկուսացել է հասարակությունից և քչերի հետ է հանդիպում, բայց, մեր տեղեկություններով, արտերկրի հետ կապը չի կորցրել։

Նա շփումներ ունի ինչպես ռուսական իրականության, այնպես էլ եվրոպացիների հետ։ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստան այցելած արտերկրյա պատվիրակություններից մի քանիսը ցանկություն են ունեցել հանդիպելու նրա հետ։

Մեզ հետաքրքրում էր հանդիպումների բովանդակությունը, թե ինչի մասին են զրուցել հյուրերը Սերժ Սարգսյանի հետ։ Մեզ ասացին, որ այդ այցելություններն ավելի շատ բարոյական աջակցության բնույթ են կրել։ Իսկ թե ինչու չեն հրապարակայնացնում դրանք, ասացին, որ մի անգամ փորձ է արվել Գերմանիայից ժամանած պատվիրակության այցի մասին տեղեկություն հաղորդել, այնպիսի տհաճ աղմուկ են բարձրացրել համացանցում, որ որոշել են այլևս ձեռնպահ մնալ»։

Spread the love