Ինչու է Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվում Հունան Պողոսյանը

- in Մամուլ
Hunan Poghosyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ցանկացել է Սյունիքի մարզպետ նշանակել ուժային կառույցներում աշխատած գործչի:

Առաջարկներ են արվել Վազգեն Սարգսյանի վարչապետության շրջանում ուժային կառույցներում աշխատած մի քանի գործիչների, ովքեր, սակայն, մերժել են Փաշինյանի առաջարկը:

Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում բացատրվում է ոչ միայն այն հանգամանքով, որ  վերջինս նախկինում զբաղեցրել է փոխոստիկանապետի պաշտոնը: Պողոսյանը և նրա եղբայրը գործարար կապեր ունեն Իրանի հետ: Մասնավորապես՝ Պողոսյանի եղբայրը երկար տարիներ զբաղվում է Իրանից ցիտրուսային մրգերի ներկրմամբ և մեծածախ վաճառքով»:

Spread the love
  • 19
    Shares