Իրան. Փոքրագույն սխալ, և մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվը

- in Միջազգային
Iran

Իրանի խորհրդարանի խոսնակի հատուկ օգնական և երկրի ԱԳՆ-ի մամուլի ծառայության նախկին ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ Իսրայելի «փոքրագույն սխալը» կարող է հանգեցնել նրան, որ Թեհրանը հողին կհավասարեցնի Թել Ավիվը և Հայֆան: Ամիր Աբդոլահիանը ելույթ է ունեցել Russia Today-ի եթերում:

Նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «պաթետիկ և մանկական» մարտավարություն կիրառելու մեջ և հայտնել, որ Իսրայելը «գետակին է հասել»:

Ինչ վերաբերում է արաբական երկրներին, Ամիր Աբդոլահիանի կարծիքով՝ նրանք «երբեք չեն կարողանա միավորվել», իսկ նրանց անվտանգությունն ապահվում են միայն Թուրքիան և Իրանը: Նա արաբական երկրներին կոչ է արել «դադարեցնել խաղերը» «լուսնոտ» Թրամփի հետ և նրա փոխարեն գալ «իսկական բարեկամի»՝ Իրանի մոտ:

Spread the love