Խաչատուր Սուքիասյանի որդին և Գագիկ Ծառուկյանի դուստրը նշանվել են

- in Մամուլ
Khachatur Sukiasyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է Խաչատուր Սուքիասյանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը:

Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին:

Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել և դեմ չէին այդ մտերմությունը նաև բարեկամական կապով ամրապնդելուն:

Նշանադրությունը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, լուսանկարներ արարողությունից առայժմ համացանցում չեն հայտնվել»:

Spread the love