Խոշոր հրդեհ Աբովյանում. Հանրակացարանից տարհանվել են բնակիչները, կան տուժածներ

- in Սոցիալական
Hrdeh

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 16-ին, ժամը 19:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում թիվ 1 հանրահացարանից տարհանվել է 60 բնակիչ, որոնցից 64-ամյա Ա. Ա.-ն, 82-ամյա Գ. Մ.-ն եւ 81-ամյա Ա. Մ.-ն հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղից Ա. Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Ա.-ի եւ Գ. Մ.-ի առողջական վիճակը՝ բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:34-ին, մարվել՝ 21:00-ին:

Այրվել են թիվ 62 բնակարանը՝ ամբողջությամբ (մոտ 15 քմ) եւ նույն հարկում գտնվող 7 բնակարանների դռներ:

Spread the love
  • 18
    Shares