Խորհրդանշական է ԱՄՆ դեսպանի և ազգային գվարդիականի ձեռքինը՝ լուսանկարի տեսքով

- in Հասարակություն
richard Mils

Միացյալ Նահանգների դեսպանատան ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել, որ ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլզը մեկնել է Հայաստանից, եւ դեսպանատան աշխատակիցները հրաժեշտ են տվել նրան:

Նախկին դեսպան Միլզը մինչ իր մեկնելը հասցրեց իր հարցազրույցներից մեկում արված հայտարարությամբ առաջացնել բավական աղմկոտ հանրային արձագանք, կապված Արցախի խնդրի կարգավորման եւ «տարածքների վերադարձի» հետ: Լրագիրը անդրադարձել է այդ հայտարարությունների տողատակին: Դեսպան Միլզի այդ հայտարարության համատեքստում ուշագրավ է նրա հրաժեշտի մասին գրառմանը հրապարակված լուսանկարների շարքը, որ պատկերում է դեսպանի 3,5 տարիների հայաստանյան գործունեությունը:

Եվ ահա այդ շարքում ուշագրավ է լուսանկարներից մեկը՝ տարածքների եւ Արցախի խնդրի մասին դեսպանի արած հայտարարության համատեքստում: Դրանում ԱՄՆ դեսպանն է եւ ԱՄՆ ազգային գվարդիայի ծառայողը, եւ նրանց ձեռքին է հուշանվեր-ժամացույց ուշագրավ աշխարհագրական պատկերով՝ Հայաստանն ու Արցախը ներկայիս սահմաններով, ու նաեւ Արարատ լեռը:

Անշուշտ դա ընդամենը հուշանվեր է, ոչ թե պաշտոնական եւ դիվանագիտական փաստաթուղթ, բայց այն խորհրդանշականություն է ստանում ԱՄՆ դեսպանի եւ ազգային գվարդիականի ձեռքին եւ լուսանկարի տեսքով:

Spread the love