«Ծաղիկ Ռուբոն» անցողիկ տեղում «բարգավաճելու» հույս ունի

- in Մամուլ
Ruben Gevorgyan caxik

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու Երդվյալ ազատամարտիկների միության 6-րդ համագումարը: Այդ կազմակերպության ղեկավարը Ռուբեն Գևորգյանն է՝ Ծաղիկ Ռուբոն:

Բայց ամենակարևորն այն է, որ համագումարը տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, և դրանով Գևորգյանը ուզում է ցույց տալ, թե ինքն ինչպիսի հանրային աջակցություն ունի:

Ռուբեն Գևորգյանը հույս ունի, որ նման համագումար կազմակերպելու միջոցով ինքը ընդգրկվելու է ԲՀԿ համամասնական ցուցակում, ընդ որում՝ խիստ անցողիկ տեղում:

Այսօր կայանալիք համագումարին ներկա է լինելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, չի բացառվում նույնիսկ, որ նա ելույթ ունենա, իսկ դա նշանակում է, որ Ծառուկյանը կարևորում է Ծաղիկ Ռուբոյի ու նրա ազատամարտիկների աջակցությունը՝ անկախ նրանից, թե ինչ կապ ունեն ազատամարտի կամ ընդհանրապես արցախյան պատերազմի հետ, կարևորը քվեների քանակն է»:

Spread the love