Ծառուկյան դաշինքն ու Ելքը ստորագրահավաք են սկսում արտահերթ նիստ հրավիրելու համար

- in Հասարակություն

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր հերթական նիստի ժամանակ հայտարարեց, որ այսօր Ելքի գործընկերների հետ ստորագրահավաք է սկսում երկուշաբթի օրն արտահերթ նիստ գումարելու համար:

Օրակարգում լինելու է ընտրական օրենսգրքի քվեարկությունը: Նա հորդորել է ՀՀԿ գործընկերներին չբոյկոտել, ներկա լինել քննարկմանը:

Զոհրաբյանն ասաց, որ բոլոր այն պատգամավորները, որոնք ի սկզբանե իրենց համաձայնությունը տվել են նոր ընտրական օրենսգրքին, անպայման լինելու են և քվեարկելու են:

Please follow and like us:
18642