Կամո Արեյանն ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից

- in Պաշտոնական
Kamo Areyan

Կամո Արեյանն այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը:

Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, որի համաձայն՝ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում, Տարոն Գևորգյանն ասաց, որ այլ տեղեկություններ կզետեղեն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Spread the love