Կառավարությունն ԱԺ կներկայացնի ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

- in Ընտրություններ

Կառավարությունն  այսօրվա արտահերթ նիստում հաստատեց Ընտրական օրենսգրքի նախագիծը: Քննարկումների արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններն արվել են պարզեցման նպատակով:

«Ըստ էության տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի: Յուրքանչյուր ընտրող ունենալու է իր քվեաթերթիկը, ավելի պարզեցված կարգով է լինելու քվեարկությունը: Եթե նախկինում ընտրողը քվեաթերթիկը վերցնում էր ու մտնում քվեախուց, հիմա գրիչ ընդհանրապես հարկավոր չէ, և այստեղից վերանում է կարմիր, կանաչ, սև գրիչների պատմությունը:  Ուղղակի մարդը քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ՝ առանց որևէ նշում կատարելու: Մնացած բոլոր փոփոխությունները նույնպես պարզեցման ուղղությամբ են»,- ասաց վարչապետը:

Կառավարությունը որոշեց նաև ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկով հանդես գալ: ԱԺ նախագահին առաջարկվում է հոկտեմբերի 22-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվելու է նաև Ընտրական օրենսգրքի նախագիծը:

Կառավարությունն Ազգային Ժողով կներկայացնի ՀՀ Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցը ներառված է կառավարության հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստի օրակարգում:

Նախատեսվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթե­թի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան օրենսդրական նախա­ձեռնությանը:

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում նաև հանդես կգա ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժո­ղովի կա­նոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդ­ված­­ներով` Հայաս­տանի Հանրապետու­թյան կառավարությունը որոշում է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախա­գահին 2018 թվա­կա­նի հոկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­­տա­­հերթ նիստ` հետևյալ օրակարգով `

1) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստի նախա­ձեռ­նո­ղի ներ­կա­յա­ցուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:

Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողով ներկայացնել՝

«2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­տահերթ նիստի անցկացման մա­սին» Հայաստանի Հանրա­պե­տության Ազգային ժողովի որոշման նախագիծը, «2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­տահերթ նիստում հարցի քննարկման տևողության սահ­ման­ման մա­սին» Հայաս­տանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի որոշման նա­խագիծը, «2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակար­գա­յին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մա­սին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը»,- գրված է նախագծում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հանձնարարեց առաջիկա երեք օրերին խորհրդարանական խմբակցությունների հետ շարունակել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումները: «Քանի որ այսօր երեքշաբթի է, այս շաբաթ դեռևս ունենք երեք աշխատանքային օր, պարոն Միրզոյանը, պարոն Զեյնալյան՝ պետք է նախագիծը շարունակել ակտիվ քննարկել ԱԺ խմբակցությունների, պատգամավորների, շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Գիտեմ, որ հրապարակային մի քանի քննարկումներ են եղել, բայց այս մի քանի օրերն էլ պետք է օգտագործենք, որպեսզի հնարավորինս մանրամասն քննարկվի, որպեսզի ցայտնոտային էֆեկտներ չլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արարատ Միրզոյանն ասաց, որ այսօր արդեն իսկ քննարկումներ է ունենալու ԱԺ խմբակցությունների հետ և ցայտնոտային իրավիճակը պետք է բացառել:

Կառավարությունն արտահերթ նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Գործադիրն առաջարկում է ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու վերը նշված փաթեթը:

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախա­գահին առաջարկում է 2018 թվա­կա­նի  հոկտեմբերի  22-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­­տա­­հերթ նիստ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության արտահերթ նիստում:

Օրակարգում կընդգրկվեն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Please follow and like us:
18642