ԿԳ նախարարը հայտնել է որոշ բուհերի և ինստիտուտների միավորման մասին

- in Կրթություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է ոլորտում օպտիմալացումներ իրականացնելու մասին:

Լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշել է, որ դրա շրջանակներում որոշ բուհեր և ինստիտուտներ կարող են միավորվել:

«Քննարկում կլինի որոշ ինստիտուտների միավորման հետ կապված, որոնք առաջիկայում կնախաձեռնենք»,- ասել է նախարարը:

Հարությունյանը նշել է, որ ԳԱԱ-ի հետ քննարկումներ կլինեն նաև ակադեմիայի կազմում գտնվող բուհերի և ինստիտուտների սերտ համագործակցության, ընդհուպ միավորման հարցի շուրջ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ռեկտորների հետ: Փոխնախարարը նշել է, որ նախորդ քննարկման ընթացքում հստակառաջադրանք էր դրվել՝ նոր փոփոխությունների և հատկապես Բարձրագույն կրթության մասին նորօրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման և վերամիավորումների մասին:

«Նոր օրենքի անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է, որի ուղղությամբ ներկայում աշխատանքներ են իրականացվում:Դրա կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հեռակա ուսուցում այլևս չի լինի, ինչը հնարավոր է՝որոշակի դժվարություններ առաջացնի ոչ միայն մասնավոր, այլ նաև պետական բուհերի համար: Սակայնայստեղ մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է՝ Հայաստանում կրթությունն այլևս չի լինելուսոցիալական ֆունկցիա կատարող ոլորտ. հիմնական շեշտադրումը լինելու է կրթության որակի վրա: Այսինքն՝Կրթության և գիտության նախարարությունը լինելու է կրթության որակ ստուգող, իրականացնող, պահանջողև քաղաքականություն մշակող մարմին: Սոցիալական հարցերը, իհարկե, չեն անտեսվելու, բայց նաև դրանքառաջնային տեղում չեն լինելու»-, նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նաև բուհերի հավատարմագրման գործընթացին:

«Պետք է հստակեցվեն ինստիտուցիոնալ և ծրագրայինհավատարմագրման թե՛ պահանջները, և թե՛ հետևանքները: Եթե գնում են կրթության որակի բարելավմաննուղղված քայլերի, ապա էական չէ՝ ինչպիսին է բուհը. բոլորը պետք է ենթարկվեն խաղի նույն կանոններին՝ և՛պետական, և ոչ պետական բուհերը:  Այսօր խնդիր ունենք նաև լիցենզավորման հետ կապված. քանի որհստակ սահմանված չէ  հավատարմագրման շեմը: Այս հարցում հատկապես խնդրահարույց է բժշկականմասնագիտությունների հարցը. շատ հաճախ մեկ բուհի անպատասխանատու գործունեությունը վնասում էմնացած բոլորին: Պետք է հստակ գիտակցենք, որ այլևս որևէ անպատասխանատու քայլ անհետևանք չիմնալու: Որևէ բուհի նկատմամբ մենք չունենք վերապահում, որևէ բուհ մյուսից առավել չէ: Աշխարհի փորձըցույց է տալիս, որ բարձրորակ բուհերը հենց մասնավոր բուհերն են, և մեր նպատակն է՝ ունենալ հզոր ոչպետական բուհեր, որոնք շեշտադրում են  կրթության որակը»,-նշել է նախարարի տեղակալը:

Հովհաննես Հովհաննիսյանը նաև հորդորել է բուհերի միջազգայնացման գործընթացում ապահովել բուհերի օտարալեզու ծրագրերի թափանցիկությունը և տեսանելիությունը՝ օտարերկրյա ուսանողներ ներգրավելու համար:

Հանդիպման ընթացքում ծավալվել է բուռն քննարկում, որի ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց խնդիրները և դրանց լուծման ճանապարհները:

Spread the love
  • 18
    Shares