Հաղթանակը նվիրվում է Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանին

- in Հասարակություն
Arayik Khandoyan Miaynak gayl

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու դարպասապահ Արամ Հայրապետյանի կարծիքով այս հաղթանում մեծ դեր է խաղացել նախօրեին երկրպագուների հետ հանդիպումը:

«Ցավալի էր նախորդ պարտությունը, բայց կարևորն այն է, որ հաղթեցինք: Ցավալի էր նաև Մարկոսի վնասվածքը: Կարծում եմ որոշիչ դեր խաղաց երկրպագուների հետ նախորդ հանդիպումը»,-ասաց դարպասապահը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը Մակեդոնիայի դեմ տոնած հաղթանակը նվիրեց Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանին:

«Շատ էմոցիոնալ խաղ էր: Սակայն ափսոսանքը մեծ է, որ պարտվեցինք Ջիբրալթարին: Շանսերը մեծ կլինեին, եթե նախորդ խաղում էլ հաղթեինք: Այս հաղթանակը նվիրում եմ մեր երկրպագուներին, Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանի հիշատակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բարսեղյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում  հյուրընկալելով Մակեդոնիային գերազանցեց 4:0 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է Մակեդոնիայի դեմ տոնած հաղթանակից հետո ընտրանին ճիշտ ճանապարհի վրա է:

«Մեր հավաքականը կերպարանափոխվեց «դուխի», միասնականության, ինքներս մեզ հավատալու և այլ բաներ չլսելու հաշվին: Մենք հիմա ճիշտ ճանապարհի վրա ենք: Այս գոլը նվիրվում է բոլորին սկսած Արայիկ Խանդոյանից, բոլոր մեր հերոսներին: Եվ բոլոր նրանց, ովքեր մինչև հիմա հավատացել են ինձ: Պետք է շարունակենք այս ֆուտբոլային հեղափոխությունը ևս»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մովսիսյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում Երևանում ընդունեց Մակեդոնային (4:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեների առավելությունը՝ թիմը գոլի վերածեց արդեն 12-րդ րոպեին: Երբ Մարկոս Պիզելլի հեռահար հարվածից հետո դարպասապահը ճիշտ չորսաց գնդակը և այն հայտնվեց դարպասում: Սակայն չէր էլ անցել 10 րոպե, երբ նույն Մարկոս Պիզելին լուրջ վնասվածք ստանալով փոխարինվեց: Նրա փոխարեն խաղը շարունակեց Արտակ Գրիգորյանը: Մարկոսի բացակայությունն իսկապես ազգեց թիմի տեմպի, արագության և գրոհների սրության վրա:

Երկրորդ կեսի մեկնարկում Մակեդոնիան տիրել էր նախաձեռնությանը: Բայց հակագրոհներից մեկի ժամանակ հրաշալի փոխանցում ստանալով Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանից, 3 տարվա դադարից հետո նորից գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը: 70-րդ րոպեին ընթարում տեղի ունեցավ Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստի և Հենրիխ Մխիթարյանի միջև, որին արագորեն խառնվեց նաև Յուրա Մովսիսյանը: Մխիթարյանը դեղին քարտ ստացավ: Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ, տուգանային հարվածով Հայաստանի երրորդ գոլը խփեց Գևորգ Ղազարյանը: Այս անգամ ևս անվստահ գործեց Մակեդոնիայի դարպասապահը: Հանդիպման վերջում կարմիր քարտ ստացավ Էլմասը և Մակեդոնիան մնաց 10 ֆուտբոլիստով: Իսկ տուգանային հարվածով հրաշալի գոլի հեղինակ դարձավ մեր ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը:

Ի վերջո, Հայաստանը Ազգերի լիգայում տոնեց իր երկրորդ հաղթանակը՝ տանը գերազանցելով Մակեդոնիային:

Հայաստանի ազգային թիմը Ազգերի լիգայում հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 16-ին և 19-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ մրցակիցների հարկի տակ:

Spread the love