Հաղթանակ 11 քվեի տարբերությամբ. ուշագրավ արդյունքներ ընտրություններից

- in Ընտրություններ
Yntrutyun

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի տասնյակ համայնքներում համայնքապետի ընտրություններ են տեղի ունեցել: Դրանցից մի քանիսում հաղթանակներ են գրանցվել ընդամենը մի քանի ձայնի առավելությամբ:

Լոռու մարզի Սարահարթ գյուղում 292 ձայնով հաղթել է Արտյոմ Փիլոյանը, իսկ Արա Բարիկյանը 281 քվե է ստացել:

Արմավիրի մարզի Դաշտ գյուղում Հրանդ Պետրոսյանը ստացել է 184 քվե և ընտրվել գյուղապետ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Վալեր Գևորգյանը՝ զիջելով ընդամենը 16 ձայնով:

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղում հաղթել է Գրիգորյան Սարհատյանը 97 ձայնով, իսկ մրցակիցը՝ Լիպարիտ Թիրաբյանը, ստացել է 74 ձայն:

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում 3 թեկնածուների միջև գրեթե հավասար պայքար է ընթացել՝ Էդգար Խաչատրյանը՝ 454 ձայն, Ռոման Դանիելյան՝ 407, Ռազմիկ Պետրոսյան՝ 383:

Please follow and like us:
18642