Հայաստանը պետք է խաղա համադրման, ոչ թե հակադրման վրա

- in Վերլուծական
us-russia

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հայաստանում մեկնարկած Եվրասիական շաբաթի և այդ առիթով համաժողովի բացմանը՝ հանդիպելով լրագրողների հետ ասել է, որ ցավում է Միացյալ Նահանգների հետ ինտենսիվ շփումների բացակայության համար:

Միաժամանակ նա հայտարարել է, որ ինքը պատրաստվում է այդպիսի շփումների: Փաշինյանի այդ հայտարարությունն անշուշտ ուշագրավ է անցնող շաբաթվա ֆոնին ու հատկապես խորհրդանշական մեկնարկող Եվրասիական շաբաթվա առումով: Անցնող շաբաթը կամ օրերը Հայաստանում հնարավոր է բնութագրել ամերիկյան, հաշվի առնբելով Հայաստանում պաշտոնավարումը ավարտելու առիթով նախկին դեսպան Միլզի մի քանի ուշագրավ հարցազրույցներն ու հայտարարությունները, նաև Հայաստան պետքարտուղարի տեղակալի օգնականի այցը, դարձյալ ուշագրավ հայտարարություններով, նաև այս օրերին ԱՄՆ նախագահի ոչ պաշտոնական խորհրդական, Նյու Յորքի նախկին անվանի քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի մասնավոր այցը Հայաստան, որն ի դեպ տեղի է ունենում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով ու կազմակերպմամբ: Իսկ ամերիկյան շաբաթը օրերս կեզրափակի ամերիկյան քաղաքականության ծանր հրետանին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը, որը Հայաստան է գալիս ռեգիոնալ՝ Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան այցի շրջանակում:

Այսպիսով, Հայաստանում սահմանակցում են ամերիկյան ու եվրասիական շաբաթները, խորհրդանշելով թերևս Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանության արտաքին քաղաքական մարտահրավերների և հնարավորությունների շրջանակը:

Մի կողմից հստակ է, որ Հայաստանը պետք է խաղա համադրման, ոչ թե հակադրման վրա, մյուս կողմից այստեղ պահանջվում է բավականին մեծ ճկունություն, հաշվի առնբելով երկու բեվեռների հակադիր շահերը գլոբալ աշխարհաքաղաքականության համատեքստում: Մյուս կողմից սակայն փաստը, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետն ու Թրամփի ոչ պաշտոնական խորհրդականը Հայաստան է գալիս ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ, բերում է ուշագրավ դիտարկումների, այն հնարավորությունների առնչությամբ, որ կարող են լինել երկու բևեռների հայաստանյան համադրման տեսքով: Իհարկե այստեղ ոչինչ մեխանիկական կամ ինքստինքյան լինել չի կարող, սակայն այդուհանդերձ այս իմաստով էլ խորհդանշական է, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում առաջին անգամ բարձրաձայնում է հայ-ամերիկյան շփումների ինտենսիվությունից դժգոհության մասին:

Միաժամանակ, Բոլթոնի ռեգիոնալ այցն էլ վկայում է, որ այս ուղղությամբ կա Հայաստանի հարցում ամերիկա-ռուսական որոշակի փնտրտուք: Ինչի՞ ուղղությամբ կարող է լինել փնտրտուք, դժվար է ասել, թեև Հայաստանում ակնհայտորեն հակված են մտածել, որ այն ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ է, ինչի հիմնավորում է դիտարկվում նաև Ռիչարդ Միլզի աղմկոտ հայտնի հայտարարությունը: Իրականում սակայն այս այդպես ասած մտավախությունն ավելի շուտ կարծրատիպային է, քանի որ գործնականում առարկայական հենքով ոչ միայն չկա որևէ նոր նախադրյալ, որը կտա մտահոգության առիթ, այլևս հակառակը՝ ակնառու է, որ այդ մասով եթե կա փնտրտուք, ապա ոչ թե լուծման, այլ իրավիճակի կառավարման և կայունության պահպանման քաղաքական որևէ նոր ռեժիմի կամ մեթոդաբանության մասով:

Եվ թերևս այստեղ է, որ Հայաստանը ռուս-ամերիկյան փնտրտուքի հարցում գուշակությունների կամ առավել ևս հանրային-քաղաքական մի շարք շրջանակների բանդագուշանքի փոխարեն՝ որը իր հերթին պայմանավորված է նոր իշխանությանը հարվածելու հին համակարգի շրջանակների մեծ ձգտումով, փորձի առաջարկել այսպես ասած համադրության իր գաղափարներն ու դերակատարումը, որի հնարավորությունը տալիս է թավշյա հեղափոխությունն ու այն հեռանկարները, որ այդ հանգամանքը բացում է Հայաստանում համակիարգային վերափոխումների համար:

Ըստ այդմ, բուն խնդիրը անշուշտ ցանկալի բարձր ինտենսիվության պայմաններում այդուհանդերձ թե Նահանգների, թե որևէ այլ ուժային աշխարհաքաղաքական կենտրոնի հետ շփումների բովանդակային ինտենսիվությունն ու հագեցվածությունն ապահովելն է:

Spread the love
  • 17
    Shares