Հայտնի են արտագնա աշխատանքի համար լավագույն երկրները

- in Սոցիալական
Migracia

Արտագան աշխատանքի և ապրելու համար լավագույն երկիր է ճանաչվել Սինգապուրը։ Այսպիսի արդյունք է ցույց տվել «Expat Explorer» ամենամյա հետազոտությունը, որը վարում է HSBC բանկը՝ հաղորդում է Bloomberg-ը:

Միաժամանակ, Սինգապուրը այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնածների համար եկամուտների գծով միայն հինգերորդ տեղն է զբաղեցնում: Տարեկան միջին աշխատավարձը արտասահմանյան մասնագետների համար կազմում է 162,2 հազար դոլար: Ամենամեծ վճարը Շվեյցարիայում է՝ տարեկան 202 հազար դոլար: Հաջորդը ԱՄՆ-ն է (185,1 հազար դոլար), Հոնկոնգը (178,7 հազար դոլար) և Չինաստանը (172,7 հազար դոլար):

Սինգապուրը առաջատար է կենսամակարդակի և եկամուտի մակարդակի առումով: Նրան հաջորդում են Նոր Զելանդիան, Գերմանիան և Կանադան: Շվեյցարիան ընդամենը 8-րդ տեղն է զբաղեցնում՝ երեխաների համար ծախսերի բարձր մակարդակի պատճառով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...