Հայրը՝ լիբանանյան, որդին՝ հայկական պատվիրակության մեջ

- in Հասարակություն
dzerq

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի և իր հոր՝ Արա Սիսեռյանի հետ:

«Այսօրվա հանդիպումը կմնա հիշողությանս մեջ:

Հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, ես՝ հայկական»,- գրել է Վարագ Սիսեռյանը: 5

Սիսեռյանի հայրը՝ Արա Սիսեռյանը, Սաադ Հարիրիի խորհրդականն է հայկական հարցերով:

Spread the love