Հիշատակդ վառ, մարտական ընկեր. Միայնակ Գայլ

- in Հասարակություն

Ես՝ չեմ հիշում, ավելի ճիշտ կլինի ասել, որ այդ ժամանակաշրջանի մասին ոչինչ չեմ ուզել հիշել ու ջնջել եմ ամեն բան հիշողությունիցս, որովհետև երբ բարձրաձայնում ես, առաջին հարցը որ հնչում է. թուրք սպանե՞լ եսն է, ցավոք: Պարզվում է, Միայնակ Գայլ՝ Արայիկ Խանդոյանի հետ մի դիրքերում ենք միասին եղել: Այդ մասին դեռ ՊՊԾ-ի օրերին հիշեցրեց Հատուկ գնդի Աշտարակի վաշտ համագյուղացի ընկերս՝ Սեյրանը: Երեկ հոգեհանգստին գնացի, այսօր՝ հուղարկավորությանն ուղղակի անկարող էի: Ներիր ընկերս՝ հայ ժողովրդի մեծ զավակ Արայիկ Խանդոյան:

Այսօր Եռաբլուրում հողին հանձնվեց Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի մարմինը։ Խենթ ու խելառ կենսագրություն ունեցած, օջախի թասիբով շավիղից հայրենիքի պաշտպան դարձած Արոյի սիրտը չդիմացավ, երբ նա ընդամենը 47 տարեկան էր։

Արայիկ Խանդոյանը բանական մարդկանց հիշողությունների մեջ կմնա՝ որպես Միայնակ Գայլ, այն պատվանունը, որը նա ստացել է արցախյան պատերազմի տարիներին՝ իր անզուգական ժպիտը միախառնելով վեհ ու նվիրական գաղափարների, հումանիզմի հետ։

Այսօր Հայաստանի հասարակությունը հրաժեշտ է տվել իր խենթ ու խարիզմատիկ զավակներից մեկին, պատերազմի իր հերոսին, որը Մռավի լանջերից մինչև իր կյանքի վերջին ակնթարթը չի ունեցել քաղաքական հավակնություններ ու շահեր …

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Spread the love
  • 54
    Shares